211652_close_icon
views-count4377 դիտում article-date 18:20 10-10-2015

Ի՞նչ պատժի արժանացավ 22-ամյա Մհերը, ով վրեժխնդիր լինելու նպատակով վնասել էր ընկերուհու «Ֆոլքսվագեն Բեթլե» մակնիշի ավտոմեքենան

Ինչպես տեղեկացրել էինք, 22-ամյա Մհեր Փիրումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոտքերով և երկաթյա առարկայով հարվածներ հասցնելով՝ դիտավորությամբ կոտրել, վնասել էր Անժելա Մադոյանին պատկանող ՙՖոլքսվագեն Բեթլե՚ մակնիշի 82 DD 030 պ/հ ավտոմեքենայի հետևի աջ լուսարձակը, հետևի աջ անվաթևը, առջևի ձախ դուռը և բենզաբաքի կափարիչը՝ Ա. Մադոյանին դիտավորությամբ պատճառելով զգալի չափի՝ 110000 ՀՀ դրամի գույքային վնաս: Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Մհեր Արսենի Փիրումյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր