211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը)

views-count1570 դիտում article-date 13:55 01-08-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 24-ը: Բացահայտվել է գողության՝ 6, խարդախության՝ 15, հարկերից խուսափելու՝ 8, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 43-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր