211652_close_icon
views-count25194 դիտում article-date 11:42 01-08-2016

Խորենացի փողոցից դուրս բերվեցին ոստիկանության հատուկ տեխնիկաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 1-ի առավոտյան, Երևանի Խորենացի փողոցից դուրս բերվեցին ոստիկանության հատուկ տեխնիկաները: Այս մասին հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել՝ «Սասնա ծռեր» խմբի» հանձնվելու վերաբերյալ, որում ասված էր. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին եւ 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետեւողական եւ համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը եւ հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր