Արտակարգ իրավիճակ Շիրակի մարզում. Արթիկ քաղաքի «Մողրովի» և «Բմբլենց» ձորերի ջրի մակարդակը բարձրանալու պատճառով առաջացած խցանումից ավտմեքենաները դուրս բերվեցին ոստիկանության աշխատակիցների շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 7-ին, ժամը 17:00-ի սահմաններում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հորդառատ անձրևի պատճառով խցանումներ էին առաջացել Արթիկ - Բաղրամյան փողոցում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարձրացել էր «Մողրովի» և «Բմբլենց» ձորերի ջրի մակարդակը, սակայն բարեբախտաբար ափերից դուրս չէր եկել:
ՀՀ Ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները համայնքային ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Մ. Մխիթարյանի գլխավորությամբ կազմեցին խումբ և ՃՈ աշխտակիցների հետ փակեցին Բաղրամյան փողոցը:
Կատարված աշխատանքների արդյունքում դուրս բերվեցին այնտեղ խցանված բոլոր մեքենաները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի