Ժոզե Մոուրինյո. Սա ընդամենը Իբրահիմովիչի նախերգանքն էր. տեսանյութ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի հասցեին, որ «Գալաթասարայի» հետ խաղում (5:2) իր նորամուտը նշեց` արդեն 4-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դառնալով:
«Սա միայն նախերգանքն էր այն բանի, ինչ Իբրան կարող է տալ թիմին: Բայց ես բոլոր խաղացողների հետ եմ հույս կապում:
Եթե ինչ որ մեկն իմ ծրագրերում չլիներ, նույնիսկ մի րոպե խաղային պրակտիկա չէր ստանա: Բոլորն էլ պետք է հասկանան, որ ամենակարևորը թիմն է: Ակումբը մեկ մարդու կարևոր է:
«Մանչեսթեր Յունայթեդում» պետք է ամեն ինչի պատրաստ լինել. ավելի շատ խաղալ, քիչ խաղալ, կամ որոշ ժամանակ ընդհանրապես չխաղալ: Այս ամենը թիմային կյանքի մասն է», ասել է Մոուրինյոն: