Փրկարարները բացել են փակ դուռը
Հուլիսի 30-ին, ժամը 19.28-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի դուռը ներսից փակվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


