Օգնում են փրկարարները
Հուլիսի 30-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 7 շենքի բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1957 թ. ծնված Ա. Վ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հուլիսի 30-ին, ժամը 12.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 27ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1930 թ. ծնված Ս. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:


