Ավստրալիայում իրավապահների կողմից դեռահասներին ստորացնելու դեմ բողոքի ցույցեր են ընթացել
Ավստրալիայի մի քանի քաղաքներում այսօր բողոքի մեծ ցույցեր են ընթացել այն բանից հետո, երբ տեղի հեռուստաալիքներից մեկով ցուցադրվել է փաստավավերագրական ֆիլմ՝ անչափահաս օրինախախտների պահման վայրում իրավապահների կողմից նրանց ստորացնելու և դաժանորեն վերաբերվելու մասին:
Մարդիկ դուրս են եկել Մելբուրնի, Սիդնեյի և Վրիսբենի փողոցներ: Լրագրողները տեսագրել են, թե ինչպես են դեռահաս երեխաների դեմ արցունքաբեր գազ կիրառում, մերկացնում նրանց, իսկ մեկի պարանոցով էլ պարան են անցկացնում, պարկ հագցնում գլխին ու կապկպում նրան աթոռին և այդպես թողնում 2 ժամ:
Բոլոր տուժածները բնիկ ավստրալացիներ են:
Երկրի վարչապետ Մալկոլմ Տերնբուլն արդեն հրագանել է հետաքննություն անցկացնել՝ հայտարարելով, որ ցնցված է տեսագրություններով և ենթադրում է, որ հաստատության տնօրինությունը փորձել է կոծկել սկանդալը: