211652_close_icon
views-count5621 դիտում article-date 15:29 30-07-2016

Ամերիկացի հայտնի պարաշյուտիստն առանց պարաշյուտի ուղիղ եթերում կցատկի 7600 մետր բարձրությունից

Հայտնի ամերիկացի էքստրեմալ պարաշյուտիստ Լյուք Էյքինսը, ով մինչ օրս 18 հազարից ավելի թռիչք է կատարել, պատրաստվում է հերթական՝ յուրահատուկ ցատկին, հաղորդում է Interfax-ը: Էյքինսն այս անգամ ցատկելու է 7,600 մետր բարձրության վրա թռչող ինքնաթիռից, սակայն առանց պարաշյուտի կամ սարքավորումների՝ փորձելով անվտանգ վայրէջք կատարել գետնից 20 հարկանի շենքի բարձրության և մարզադաշտի 1/3-ի չափով ձգված ցանցի վրա: Մինչ այդ մի անի փորձրակումներ են կատարվել 91 կգ-անոց մանեկենով, սակայն անկման արագությունն ու հարվածն այնքան ուժգին է եղել, որ մանեկենը պատռել է ցանցը և գետնին ընկնելով՝ մի քանի մասի բաժանվել: Դեռևս աշխարհում ոչ ոք նման հնարք չի կատարել: Այդ վտանգավոր ցատկը ցուցադրվելու է ուղիղ հեռարձակմամբ Fox հեռուստաալիքով: Շոուն կսկսվի շաբաթ օրը, տեղի ժամանակով ժամը 20:00-ին:

Նմանատիպ նյութեր