211652_close_icon
views-count1661 դիտում article-date 14:11 30-07-2016

Թալիբանի պատվիրակությունն այցելել է Չինաստան

«Թալիբան» ծայրահեղական խմբավորման անդամներն այցելել են Չինաստան՝ քննարկելու Աֆղանստանում առկա իրավիճակը, հաղորդում է Reuters գործակալությունը: Այցելությունը կայացել է հուլիսի 18-22-ը, Չինաստանի կառավարության հրավերի շրջանակներում: Պատվիրակությունը գլխավորել է Քաթարում խմբավորման քաղաքական գրասենյակի ղեկավար Աբբաս Ստանակզայը: «Մենք աշխարհի տարբեր երկրների հետ լավ հարաբերություններ ունենք, Չինաստանը նրանցից մեկն է համարվում»,-ասել է խմբավորման աղբյուրը:

Նմանատիպ նյութեր