Փրկարարները բացել են փակ դռները
Հուլիսի 30-ին, ժամը 01.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության փողոցի նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հուլիսի 30-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 36/5 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում երեխաները քնած են. դուռը բացելու հանար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


