211652_close_icon
views-count13127 դիտում article-date 09:15 30-07-2016

Այն, ինչ երեկ երեկոյան արվեց, դա պատժիչ գործողության էր, ոչ թե ոստիկանական օպերացիա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Սովորաբար հեղափոխությունների պարտություններից հետո սկսվում է «ռեակցիա», իսկ հեղափոխության հաղթանակից հետո՝ «տեռոր»: Դժվար է ավելի «ռեակցիոն» բան պատկերացնել, բան քաղաքացիական հագուստով ոստիկանների (կամ ո՞վ գիտի` գուցե քրեականների) հարձակումը ցուցարարների վրա կամ թիրախավորված հարձակումը լրագրողների և նրանց տեխնիկայի վրա՝ նրանց աշխատանքը խոչընդոտելու համար։ Շեշտեմ, ես կասկածի տակ չեմ առնում ոստիկանության իրավունքը՝ թույլ չտալ, որ ցուցարարները մտնեն ՊՊԾ տարածք։ Բայց այն, ինչ երեկ երեկոյան արվեց, դա պատժիչ գործողության էր, ոչ թե ոստիկանական օպերացիա։ Գործողություն, որն իրականացվեց հատուկ սադիզմով և խուժանական ոճով՝ գուցեև նախորդ իրադարձությունների համար վրեժ լուծելու նպատակով, ինչն, իհաիկե, նույնպես չի կարող լինել իրավապահների գործառույթը։ Այսքանով հանդերձ՝ ես դարձյալ կարծում եմ, որ ելքը խաղաղ, բայց կազմակերպված և ակտիվ պայքարն է, ծայրահեղություններից խուսափելը, պիտակներ չկպցնելը։ Եվ, պատկերացրեք, իրար սիրելը»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր