211652_close_icon

Ավտովթար Արարատի մարզում. գյուղապետը ծառայողական Toyota Corolla-ով բախվել է BMW-ին. կա վիրավոր

views-count20481 դիտում article-date 13:21 29-07-2016
Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 27-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փատսով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի բնակիչ, 51-ամյա Սիմոն Բաբայանի վարած Toyota Corolla մակնիշի 040 ԼԼ 70 համարամիշի և Արարատ քաղաքի բնակիչ, 54-ամյա Բորիս Առաքելյանի վարած BMW մակնիշի 35 DՏ 935 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով BMW-ի ուղևորուհի, Արարատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Վարդուշ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեափոխվել է Արարատի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Corolla-ի վարորդ Ս. Բաբայանը, ով Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի գյուղապետն է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր