211652_close_icon
views-count5535 դիտում article-date 09:05 29-07-2016

Բարդ իրավիճակ է, որի հանգուցալուծումը արդեն 13 օր է՝ չի գտնվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տպավորություն Է, որ հուլիսի 17-ից մեր երկրում ստեղծված իրավիճակը մի տեսակ «կանգ է առել»։ Նկատենք, որ հուլիսի 21-ին, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդական առաքելությամբ Երևան եկավ, իրավիճակը 2 օր անց փոխվեց, նախ՝ պատանդ մնացած ոստիկանները ազատ արձակվեցին, ապա՝ զինյալների սննդի հարցերը կարգավորվեցին, այնուհետև լրագրողների հետ հանդիպում կազմակերպվեց... Բայց երբ ինչ-որ ուժերի դրդմամբ Վիտալի Բալասանյանին փորձեցին դուրս մղել բանակցային գործընթացից, իրավիճակը դարձյալ մտավ փակուղի։ Երկու օր է՝ երկու կողմերն էլ լռում են. ո՛չ ոստիկանական մեքենաներ են այրվում, ո՛չ էլ վիրավոր զինյալների մասին ենք լսում։ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ արդեն երկու օր է վերսկսվել են ակտիվ բանակցությունները իշխանության և զինյալների միջև։ Դարձյալ պրոցեսը գտնվում Է գեներալ Բալասանյանի ձեռքին։ Փորձ Է արվում համոզել «Սասնա ծռեր»–ին՝ հանձնվել իշխանություններին, որպեսզի բախումներ չլինեն և քաղաքակիրթ բանակցություններ սկսվեն՝ առանց զենքի։ Բայց մյուս կողմից Էլ իշխանությունները պետք է երաշխիքներ տան միջնորդներին, որ զինյալները խիստ պատժիներ չեն կրի հանձնվելուց հետո։ Ահա, այսպիսի բարդ իրավիճակ է, որի հանգուցալուծումը արդեն 13 օր է՝ չի գտնվում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր