211652_close_icon
views-count6210 դիտում article-date 16:26 28-07-2016

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լեհաստանում պատարագի ժամանակ ուշագնաց է եղել. տեսանյութ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լեհաստանում «Երիտասարդության օրերի» շրջանակներում կատարված պատարագի ժամանակ հանկարծակի ուշագնաց է եղել, հաղորդում է Associated Press-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են Պապին անմիջապես օգնության հասնում նրա կողքին գտնվող եկեղեցու սպասավորները, նաև անվտանգության աշխատակիցներ: Դրանից անմիջապես հետո Պապը ելույթ է ունեցել հավատացյալների առաջ: Թե ինչն եղել Հռոմի պապի ուշագնացության պատճառը, չի հաղորդվում: Նշենք, որ այս օրերին Կրակով քաղաքում ընթանում է կաթոլիկ եկեղեցու համագումարը: Տեղի իշխանությունների ենթադրությամբ՝ միջոցառմանը ներկա կգտնվի 185 երկրներից ժամանած մոտ 2 մլն մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր