ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Հուլիսի 28-ին, ժամը 01.44-ից մինչև ժամը 02.06-ը Կոտայքի մարզի Նոր Գեղի, Նուռնուս և Արգել համայնքների հակակարկտային 4 կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր երկրորդ կարգի 1 ամպ, կատարվել է 309 կրակոց:
Ընդամենը թվով 82 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 9 ամպ՝ առաջին կարգի 3, երկրորդ կարգի 5 և երրորդ կարգի 1, կատարվել է 9926 կրակոց:
Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել
***
Հուլիսի 28-ին, ժամը 01.27-ից մինչև ժամը 01.49-ը Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի համայնքների հակակարկտային 12 կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 911 կրակոց:
***
Հուլիսի 27-ին, ժամը 23.08-ից մինչև ժամը 23.32-ը Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ, Բագարան համայնքների հակակարկտային 13 կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2724 կրակոց:
***
Հուլիսի 27-ին, ժամը 23.29-ից մինչև ժամը 23.52-ը Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի, Լուսակն և Ներքին Սասնաշեն համայնքների հակակարկտային 7 կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 535 կրակոց:
***
Հուլիսի 27-ին, ժամը 23.08-ից ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հակակարկտային կայանքից Արմավիրի մարզում կատարվում է ներգործություն
***
Հուլիսի 27-ին, ժամը 22.25-ից մինչև ժամը 22.40-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Շիրակի մարզի Հայկավան և Ողջի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 480 կրակոց:
***
Հուլիսի 27-ին, ժամը 19.59-ից մինչև ժամը 20.35-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 21 կայանքներից Արագածոտնի մարզի Ձորափ, ՈՒջան, Ագարակ, Փարպի, Կարբի, օհանավան և Արտաշավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր առաջին կարգի 1 ամպ, կատարվել է 1616 կրակոց:
***
Հուլիսի 27-ին, ժամը 18.00-ից մինչև ժամը 19.25-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 21 կայանքներից Շիրակի մարզի Աղին, Բայանդուր,Հայկավան, Հացիկ, Ղարիբջանյան, Մայիսյան, Մայիսյան տրիո, Ողջի, Քեթի և Մեղրաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր առաջին կարգի 1 ամպ, երկրորդ կարգի 1 ամպ և երրորդ կարգի 1 ամպ կատարվել է 3351 կրակոց: