Դեսպան Մելքոնյանի հանդիպումը ԵԱՀ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
Հուլիսի 27-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց ԵԱՀ Ներկայացուցիչների Պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին ԱԳ նախարար Մոհամեդ Էլ-Օրաբիին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Մելքոնյանը ԱՀՀ նախագահին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները և մոտեցումները։
Երկուստեք կարևորվեցին ՀՀ և ԵԱՀ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը։