211652_close_icon
views-count1937 դիտում article-date 18:15 27-07-2016

Բերման ենթարկվեց Տիգրան Մեծի պողոտայից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 27-ին, ժամը 3.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 հասցեի մոտից, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արմեն Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Արմեն Մ.-ն ձերբակալվել է: Կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր