Մոսկվայում զինված տղամարդը բանկում պատանդ է վերցրել 6 քաղաքացու
Մոսկվայի արևելքում` Պերվոմայսկայա փողոցում, անհայտ անձը Մոսկովյան վարկային բանկի մասնաճյուղ է ներխուժել՝ պատանդ վերցնելով 6 մարդու: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պատանդներից 2-ը բանկի աշխատակիցներ են, 4-ը՝ հաճախորդներ:
Դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ: Զինված տղամարդը փակվել է բանկի ներսում և գումար պահանջել:
Այս պահին ոստիկաններին հաջողվել է ազատ արձակել պատանդներից 5-ին, սակայն, ըստ ոստիկանության ներկայացուցչի` դեռևս 3 քաղաքացի հնարավոր է` գտնվում են ներսում: