Սննդի անվտանգության դիտարկումներ են կատարվում քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում
                        Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է վերահսկողությունը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման նկատմամբ։ 
Հաշվի առնելով  ամռան ամիսների ջերմաստիճանային բարձր ֆոնը՝  հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը սննդամթերքի պահպանման  համար անհրաժեշտ  ջերմաստիճանը և պայմաններն ապահովելու ուղղությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև ճաշացանկերի համապատասխանությանը եղանակային պայմաններին: Ըստ այդմ հանձնարարվել է երեխաների սննդակարգը համալրել բանջարեղենի և մրգի տեսականիով, ինչպես նաև ապահովել հեղուկի անհրաժեշտ քանակություն:
Այցելությունների ընթացքում տեղերում պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ`սահմանված բոլոր չափանիշները խստագույնս պահպանելու նպատակով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

