211652_close_icon
views-count107631 դիտում article-date 12:50 26-07-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես են Ճամբարակում 2 երիտասարդներ բռնություն գործադրելով խանութից հափշտակում 20 մլն դրամի ոսկյա զարդեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2 երիտասարդների կողմից տեղի ունեցած ավազակային հարձակման մասին: Խանութում տեղադրված տեսախցիկն արձանագրել է, թե ովքեր և ինչ պայմաններում են խանութից հափշտակում 20 մլն արժողության ոսկյա զարդերը: Ինչպես ավելի վաղ Ճամբարակից [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/23/91180/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 23-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Սևանի և Ճամբարակի բաժինների, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի, ինչպես նաև ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի Սևանի հենակետի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել էին վնասազերծել շատերի կյանքի նկատմամբ վտանգավոր եղանակով ավազակային հարձակում կատարողներին: Ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ էր ստացվել Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ Համբարձում Հարությունյանից, որ 2 հոգի՝ զինված դանակներով, ներխուժել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 9 շենքում գտնվող, իրեն պատկանող ոսկյա իրերի խանութ և սպառնալիքի տակ հափշտակել մոտ 20 մլն դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, որից հետո BMW մակնիշի ՊՆ 5776 Մ համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Նույն պահին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանի կարգադրությամբ ստեղծվել էին օպերատիվ հետախուզական խմբեր՝ Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ սկսվել էր հետապնդում: Արդեն Ճամբարակից դուրս գալիս հետապնդող ոստիկանների մի խումբը տեղեկացել էր, որ ավազակային հարձակում կատարողները ուղղություն են վերցրել դեպի Սևանի ուղղությամբ: Ռադիոկապով տեղեկությունը փոխանցել էին Սևանի իրենց գործընկերներին, որտեղ էլ դարանակալում էր կազմակերպվել: Արդեն Ճամբարակ-Սևան ճանապարհին հանցագործները չէին ենթարկվել Սևանի ոստիկանների օրինական պահանջին և BMW-ով հարվածել էին Սևանի համայնքային ոստիկանության աշխատակցի Վազ 2106 մակնիշի 33 RT 039 համարանիշի ավտոմեքենային և շարունակել իրենց փախուստը: Արդեն Ծովագյուղի խաչմերուկում հանցագործներին դարանակալել էին ռազմական ոստիկանության Սևանի հենակետի պետ, մայոր Արմեն Վարդանյանը, ավագ սպա, կապիտան Արտակ Սանամյանը, հենակետի տեսուչ, կրտսեր սերժանտ Ռաֆիկ Հարությունյանը: Սակայն նրանք նույնպես չէին ենթարկվել ռազմական ոստիկանության ծառայողների օրինական <<կանգ ա՛ռ>> ազդանշանին և իրենց BMW-ով հարվածել էին Ա. Սանամյանին պատկանող Վազ 21010 մակնիշի 34 PQ 560 համարանիշի ավտոմեքենային, որից հետո փախել էին դեպի Սևանի ուղղությամբ: Սակայն, հասնելով <<Աղթամար>> արձանի մոտ, չէն կարողացել կառավարել ավտոմեքենան և հայտնվել էին դաշտամիջյան հատվածում: Արդեն տեղում Սևանի և Ճամբարակի ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի, Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Ճամբարակի ոստիկանապետի տեղակալ Սասուն Հարությունյանի և օպերգծով տեղակալ Ավետ Հովհաննիսյանի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցների հետ՝ դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ կարողացել էին վնասազերծել BMW-ի միջից դուրս եկող ու փախուստի դիմած Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի 32 շենքի 42 բնակարանի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Արթուրի Աբրահամյանին և Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 1/10 շենքի 37 բնակարանի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սոկրատի Աբրահամյանին: Նրանք բերման են ենթարկվեկ Ճամբարակի ոստիկանություն: Ոստիկանները հայտնաբերել էին նաև խանութից գողացված մոտ 20 մլն արժողության ոսկյա և արծաթյա զարդերը: Դեպքի վայրում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանն ու մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր