211652_close_icon
views-count799 դիտում article-date 20:59 02-03-2025

«Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը անցնցում հեռանալ. ցավոք, առաջարկը չի ընդունվել». Կարեն Շաբոյանը հրաժարվում է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից

Կարեն Շաբոյանը հրաժարվում է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից։

«Երեկ՝ «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում, ՀՀ ոստիկանության կողմից կիրառված բռնի և անհամաչափ ուժի հետևանքով ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։

Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ։

Մինչ այժմ, զերծ եմ մնացել հանրային կերպով դիրքորոշում արտահայտելուց՝ նախընտրելով հարցերը լուծել անհատական շփումների միջոցով։

Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, անկեղծորեն քննարկել ստեղծված խնդիրները և ֆիքսել հստակ ժամանակացույց՝ ընթացիկ ծրագրերը ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար։ Ցավոք, այս առաջարկը չի ընդունվել»,- ասվում է Շաբոյանի տարածած հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր