Կապույտ կետերը բազմանում են հասարակածային տաք ջրերում։ Էգերը ծննդաբերում են 2-3 տարին մեկ անգամ ունենալով հիմնականում 1 ձագ՝ 6-8 մետր երկարությամբ և 3 տոննա քաշով։
Կետը ծնվում է ջրի մեջ և միանգամայն զարգացած վիճակում։ Կապույտ կետի կաթնագեղձերը գտնվում են մաշկային հատուկ գրպանիկներում։
Ձագը դունչը մտցնում է գրպանիկի մեջ և խմում կաթը։ Ձագը կաթով սնվում է մինչև 7 ամսական հասակը։