Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հուլիսի 23-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքի տանիքի երկաթյա թիթեղը քամուց պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են Էստոնական փողոցի թիվ 10/1 շենքի տանիքի երկաթյա թիթեղը (մոտ 1 քմ):