Օգնում են փրկարարները
Հուլիսի 23-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին բազմոցից ընկել է և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ. քաղաքացուն հատակից բազմոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ռ. Մ.-ին (1930 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն: