Տոմաս Տուխել. Իմ` «Արսենալ» գնալու մասին ինձանից շատ գիտեք
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը մեկնաբանել է այն լուրերը, որ նա կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալը»:
«Դուք ինձանից շատ գիտեք: Ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին, քանի որ ոչինչ չգիտեմ: Ես պայմանագիր ունեմ «Բորուսիայի» հետ, եւ ուրախ եմ այստեղ աշխատելու համար», ասել է Տուխելը:
Նշենք, որ Արսեն Վենգերի հեռանալու դեպքում «Արսենալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներ են համարվում Տոմաս Տուխելը եւ «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը: