211652_close_icon
views-count1155 դիտում article-date 15:16 23-07-2016

Փրկարարները բացել են փակ դռները

Հուլիսի 23-ին, ժամը 10.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բանավան թաղամասի թիվ 1ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հուլիսի 23-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 67 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հուլիսի 23-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում Օ. Ա.-ը (1981 թ. ծնված) քնած է եղել:

Նմանատիպ նյութեր