211652_close_icon
views-count7016 դիտում article-date 11:55 23-07-2016

Տեսանյութ՝ Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչությունից. կրակողը իրանական ծագումով 18-ամյա պատանի է

Մյունխենի ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքի առևտրի կետերից մեկի մոտ երեկոյան հրազենային կրակոցներ արձակողը 18-ամյա մի իրանցի է և գործել է միայնակ, փոխանցում է BBC-ն: Տեղի ոստիկանության պետ Հուբերտ Անդրեի խոսքով՝ պատանին ուներ երկքաղաքացիություն՝ նա Իրանի և Գերմանիայի քաղաքացի էր և մի քանի տարի էր, ինչ բնակվում էր Գերմանիայում: Նրա դին հայտնաբերվել է ողբերգության վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Դեռևս անհայտ է՝ նա ինքնասպանություն է գործել, թե սպանվել է ոստիկանների կողմից հետապնդման ժամանակ: Պետք է ճշտվեն նաև ահաբեկչական գործողության դրդապատճառները: Հիշեցնենք, որ կրակոցներից սպանվել է 10, վիրավորվել՝ 16 մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր