211652_close_icon
views-count1704 դիտում article-date 21:00 22-07-2016

Պատժի կրումից խուսափողին հայտնաբերեցին

Հուլիսի 21-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Հոբարձի գյուղում հայտնաբերել են 1964 թ. ծնված Գառնիկ Մ.-ին, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով` պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք: Գառնիկ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ:

Նմանատիպ նյութեր