Նշանակված պատժի կրումից խուսափողին հայտնաբերեցին
Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 3-ին, ժամը 14.00-ին, Գուգարք գյուղի տներից մեկի մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Դավիթ Դ.-ին, որը հոկտեմբերի 31-ից Լոռու մարզի Ընդհանուր իրավասության դատարանի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]