3441 դիտում
16:11 22-07-2016
Թուրքիայում հեղաշրջման փորձին Էրդողանի արձագանքը հակահեղաշրջում է հիշեցնում. The Guardian
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքը նման է հակահեղաշրջման, գրում է The Guardian թերթը:
Թերթը հիշեցնում է, որ դեռ 1 շաբաթ առաջ էին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկել փողոցներ՝ ռազմական հեղաշրջման դեմ իրենց բողոքն արտահայտելու, սակայն այն բանից հետո, երբ կառավարությունը ժամանակավորապես չեղյալ հայտարարեց Մարդու իրավունքների հարցերով եվրոպական կոնվենցիան և 6-ամսյա արտակարգ դրություն հայտարարեց երկրում, որը թույլ է տալիս Էրդողանին առանց խորհրդարանի հետ խորհրդակցելու իր ուղած գործողություններին անցնել, որոշների մոտ կասկած է ի հայտ գալիս՝ արդյո՞ք արժի: Ճնշումները ոչ մի լավ բան չեն խոստանում ոչ միայն լիբերալ ժողովրդավարական արժեքներին, այլ նաև Թուրքիայի կայունությանը, ինչպես նաև այդ երկրի տնտեսությանն ու արտաքին կապերին:
Որպես արդարացում՝ Էրողանի կողմնակիցները մատնանշում են Ֆրանսիահի իշխանություններին, որոնք նույնպես արտակարգ դրություն են հայտարարել երկրում: Սակայն, ինչպես թերթն է ընդգծում, դա ոչ թե ժողովրդավարությանն ուղղված սպառնալիք է, այլ այն, ինչ կատարվում է Թուրքիայում, էականորեն տարբերվում է այն միջոցառումներից, որոնք առաջարկել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Թերթը նաև չի նշում, թե Թուրքիայում մասշտաբային զտումները Էրդողանի հերթական վախի արդյունքն է, թե ոչ: Միանշանակ նա վստահ է, որ միայն ծայրահեղ միջոցներով կարող է խարխլված իշխանությունը պահել իր ձեռքում: Ամեն դեպքում, նկատելի են ներքին անկարգությունների հետևանքները՝ թուրքական լիրայի անկում, Ստամբուլի ֆոնդային ինդեքսի, պարտքերի իրավիճակի վատթարացում: Հայտնի չէ նաև, թե Ինջիրլիք ավիաբազայի աշխատանքը դադարեցնելուց հետո ինչպես կդրսևորվեն հարաբերությունները նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ:
Նմանատիպ նյութեր
3712 դիտում
15:28 23-11-2016
Էրդողանի նախագահական լիազորությունները կարող են երկարաձգվել մինչև 2029 թվականը. The Guardian
1020 դիտում
15:41 16-04-2015
Թուրքիայի իշխանությունների արձագանքը հիշեցնում է ցուգցվանգում հայտնված շախմատիստի. Է. Նալբանդյան
28945 դիտում
01:15 16-07-2016
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է արվել. պատանդ է վերցվել Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարը
Այս բաժնից
1924 դիտում
13:47 25-12-2024
Կnրծանված ադրբեջանական օդանավի ուղևորներից 28-ը փրկվել է, 9-ը ծանր վիճակում է
1330 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1156 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ