Փրկարարները բացել են փակ դուռը
Հուլիսի 22-ին, ժամը 06.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 1/3 շենքի 8-րդ հարկի շքամուտքի դուռը փակ է, բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են շքամուտքի դուռը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը: