Եվրոպայի Լիգա. «Շիրակը» պարտվեց և հայկական ակումբներից վերջինը լքեց մրցաշարը. տեսանյութ
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Գյումրիի Շիրակը Սլովակիայի Տրնավա քաղաքում 0:2 հաշվով պարտվեց «Սպարտակին»:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ ահա ընդմիջումից հետո զգացնել տվեց դաշտի տերերի ֆունկցիոնալ ավելի լավ պատրաստվածությունը: Սլովակները երկու անգամ` 57-րդ և 61-րդ րոպեին գրավեցին «Շիրակի» դարպասը:
Այս թիմերի միջև առաջին խաղում` Գյումրիում, գրանցվել էր ոչ-ոքի` 1:1, այնպես որ երկու խաղերի ընդհանուր հաշվով «Սպարտակը» հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլ, իսկ հայկական ակումբները ավարտեցին այս մրցաշրջանում իրենց մրցելույթները եվրագավաթների խաղարկություններում:
[b]Եվրոպայի լիգա, որակավորման 2-րդ փուլ, պատասխան հանդիպում
[/b]
«Սպարտակ» (Սլովակիա) «Շիրակ» (Հայաստան)՝ 2:0, (առաջին խաղ՝ 1:1)
Իվան Շարանց, 57, Ռոբերտ Տամբե, 61