Եվրո-2016-ի քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարի շնորհիվ հաղթեց Լեհաստանին և դուրս եկավ Եվրո-2016-ի կիսաեզրափակիչ:
Այս հանդիպումը զարմանալիորեն նման էր 1/8 եզրափակիչի Լեհաստան-Շվեյցարիա հանդիպմանը: Լեհերը նորից 1-ին խաղակեսում մեծ առավելություն ունեին և առաջինը հասան հաջողության, իսկ հետո մրցակիցը հավասարեցրեց հաշիվը և հետագայում արդեն պորտուգալացիները առավելություն ունեին:
Եվ նորից հաղթողին որոշելու համար 11 մետրանոց հարվածաշար անցկացվեց: Միայն թե այս անգամ լեհերի բախտը չժպտաց. Բլաշչիկովսկու վրիպումը ճակատագրական եղավ և Պորտուգալիան հաղթեց (1:1, 5:3` 11մ.):
Պորտուգալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Ուելս-Բելգիա հանդիպման հաղթողը:
Նշենք միայն մեկ ուշագրավ փաստ. Լեհաստանի հավաքականը մրցաշարը լքում է` այդպես էլ ոչ մի պարտություն չկրելով, ավելին, 5 խաղում լեհերը երբեք պարտվելիս չեն եղել:
[b]
Եվրո-2016, քառորդ եզրափակիչ[/b]
Լեհաստան - Պորտուգալիա՝ 1:1 (լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 3:5)
Ռոբերտ Լևանդովսկի, 2 - Ռենատու Սանչիս, 33