Փրկարարները բացել են փակ դուռը
Հուլիսի 21-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 19-րդ շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: