211652_close_icon
views-count961 դիտում article-date 21:28 21-07-2016

Օգնում են փրկարարները

Հուլիսի 21-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի Պետական Համալսարանի Քիմիայի ֆակուլտետից օգտագործման ոչ ենթակա թթվածնային բալոնը հեռացնելու և չեզոքացնելու համար անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և ԲՊԱՀՎԿ վարչության ՃՔԿԻՄ բաժնի պետը: Փրկարարները և քիմիկ հետախույզները ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետի, օրգանական քիմիայի ամբիոնի պահեստից բալոնը (անհայտ պարունակությամբ) տեղափոխել են անվտանգ տարածք և վնասազերծել:

Նմանատիպ նյութեր