994 դիտում
21:10 21-07-2016
Ամփոփվել են ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի երկրորդ եռամսյակի աշխատանքների արդյունքները
ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երկորդ եռամսյակի արդյունքները: Ամփոփման ընթացքում քննության են առնվել դաշտային ելքով մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման և զորքերի ծառայության կազմակերպման հարցեր:
Զեկուցումներում մանրամասն հաշվետվություն է ներկայացվել 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբերի, զորքերի ծառայության, հրետանու, սպաների ունակությունների և հմտությունների կատարելագործման, կապի միջոցների պահպանման, շահագործման և կատարելագործման, անվտանգության կանոնների պահպանման, հանկարծակի ստուգումների և շտաբային մարզումների, փաստաթղթերի մշակման և վերլուծությունների, անցկացված ստուգարքների, պահակային ծառայության կազմակերպման, տեսական և գործնական պարապմունքների, հանկարծակի ստուգումների, կենտրոնացման և կիրառման շրջաններում անցկացված վարժական հավաքների և դրանց արդյունքների մասին:
Ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում անցկացված վարժանքների ընթացքում կատարելագործվել են սպաների ունակություններն ու հմտությունները ֆունկցիոնալ պարտականությունների կատարման, մարտի նախապատրաստման և զորքերի ղեկավարման ուղղությամբ: Ներկայացվել են նաև ստուգումների և վարժանքների ժամանակ ի հայտ եկած որոշակի բացթողումներն ու դրանց վերացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները:
Ամփոփելով ներկայացված հաշվետու զեկույցները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանն ընդգծել է, որ ենթակա ստորաբաժանումները մարտական բարձր պատրաստվածություն ունեն և ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:
Նմանատիպ նյութեր
1747 դիտում
20:00 20-07-2016
Ամփոփվել է ՀՀ ԶՈւ 3-րդ Բանակային կորպուսի 2016թ. 1-ին կիսամյակի կատարած աշխատանքը
1830 դիտում
23:28 14-07-2021
5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»