211652_close_icon
views-count2811 դիտում article-date 21:15 21-07-2016

Ատրճանակ՝ «Ֆոլքսվագենում»

Հուլիսի 20-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ՃՈ 2-րդ գումարտակի և Արտաշատի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով, իր վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում գտնվող դպրոցի մոտից ոստիկանության Արարատի մարզային վարչություն բերման են ենթարկել 1984 թ. ծնված Հակոբ Մ.-ին: Ավտոմեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի գետնի ծածկոցի վրայից հայտնաբերվել է «Վալտեր» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նմանատիպ նյութեր