211652_close_icon
views-count1044 դիտում article-date 14:17 28-01-2014

Հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, փամփուշտներ և պայթուցիկ

Հունվարի 27-ին, ժամը 11.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կետրոն ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում է Օղակաձև զբոսայգու սրճարանի հարևանությամբ գտնվող չշահագործվող կրպակի մոտ: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի 6 և 7,62 մմ տրամաչափի 172 փամփուշտ, որսորդական հրացանի 2 փամփուշտ և կանաչ ուսապարկի մեջ լցված ամունալի նման դեղնավուն կոշտ զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր