2209 դիտում
19:15 21-07-2016
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել բնապահպանության ոլորտին առնչվող որոշում
ՀՀ կառավարության՝ 21.07.2016 նիստի քննարկմանն է ներկայացվել "Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 217-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2016 թվականի մարտի 23-ի "Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" և "Լիցենզավորման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին" Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին" N 196-Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետով նախատեսված միջոցառման պահանջի կատարումը:
Որոշման նախագծի նպատակն է սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին հասարակայնության ծանուցման գործընթացը դարձնել առավել պարզ, մատչելի և թափանցիկ:
Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից քննարկվող ջրօգտագործման թույլտվության նախագիծը հասարակայնությանը ծանուցման գործող եղանակին՝ թերթի միջոցով, ավելանում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը՝ www.mnp.am: Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի քննարկումը տեղի կունենա միայն շահագրգիռ անձանց կողմից դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում:
Հարցը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ և ստացել դրական կարծիք:
Որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նմանատիպ նյութեր
4853 դիտում
21:30 29-07-2016
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են բնապահպանության ոլորտին առնչվող որոշումներ
9022 դիտում
15:41 10-02-2020
Արարատի մարզից կառավարության հաստատմանն է ներկայացվել 112 սուբվենցիոն հայտ
Այս բաժնից
1363 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
778 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին