9025 դիտում
15:41 10-02-2020
Արարատի մարզից կառավարության հաստատմանն է ներկայացվել 112 սուբվենցիոն հայտ
2020 թվականին Արարատի մարզի թվով 70 համայնքներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն է ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն հայտ՝ 4. 399. 577,0 ՀՀ դրամ արժեքով: Այս մասին հայտնեցին ՀՀ Արարատի մարզպետարանից:
«Համեմատության համար նշենք, որ անցած տարի մարզի 56 համայնքներից ներկայացվել էր 84 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնցից իրականացվել է 58-ը՝ 1,5 միլիարդ ընդհանուր արժեքով:
Այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ընդգրկում են հետևյալ ոլորտները՝
Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում,
Փողոցների էներգաարդյունավետ լուսավորության, կառուցապատում/վերակառուցում,
Փողոցների գազաֆիկացում,
Արևային վերականգնվող համակարգերի տեղադրում,
Ոռոգման ցանցի կառուցում,
Խմելու ջրագծերի կառուցում,
Մանկապարտեզների հիմնանորոգում,
Շենքերի տանիքների կապիտալ վերանորոգում,
Հասարակական վայրերի (մշակույթի տուն, արվեստի դպրոց, հանդիսությունների սրահ, մարզադպրոց, մարզահրապարակ, հուշարձանների հարակից տարածք) կառուցում/բարեկարգում»,- ասված է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
2303 դիտում
19:35 04-03-2019
Նախատեսվում է Կոտայքի մարզից շուրջ 40 սուբվենցիոն ծրագրային հայտ ներկայացնել կառավարություն
3011 դիտում
15:26 18-02-2020
105 սուբվենցիոն հայտ Կոտայքի մարզից` 6.2 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով
876 դիտում
15:42 25-05-2020
Միջգերատեսչական հաձնաժողովն առայժմ հաստատել է Գեղարքունիքի մարզից ներկայացված 45 սուբվենցիոն ծրագրերի հայտ
Այս բաժնից
1180 դիտում
14:45 08-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
436 դիտում
13:11 08-01-2025
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը