211652_close_icon
views-count38470 դիտում article-date 21:59 20-07-2016

Երևանում ոստիկանները քաղաքացիների հետ կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամուրջի վրա երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպան լինել։ Նմանատիպ ահազանգ հնչել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն։ Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Վելյանի գլխավորությամբ, Մաշտոցի ոստիկանները կարողացել են տեղի ուժերով երիտասարդ աղջկան համոզել՝ չդիմելու ծայրահեղ այդ քայլին, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը։ Արդեն տեղում փրկարարները ինքնսպանության փորձ կատարող 21-ամյա Ա․Մ․-ին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, իսկ ՀԽԳ հրահանգիչ Գևորգյանը՝ համապատասխան հոգեբանական աջակցություն։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր