211652_close_icon
views-count15258 դիտում article-date 20:46 20-07-2016

Հայ ճանաչված մտավորականները դիմել են Ժիրայր Սեֆիլյանին

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր անձամբ գնացել է «Վարդաշեն» ՔԿՀ և նամակ հանձնել Ժիրայր Սեֆիլյանին: Նամակում ասված է.  «Հարգելի Ժիրայր. Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարևորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը։ Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի՝ զինված հարձակման և պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ։ Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը՝ վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետևանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին։ Հավատացած ենք, որ Ձեր և Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշված է նամակում: Նամակը ստորագրել են հայ մտավորականներից [color=#EF2929]Տիգրան Մանսուրյանը, Ռուբեն Բաբայանը, Հովհաննես Չեքիջյանը, Էդուարդ Թոփչյանը,  Պերճ Զեյթունցյանը, Երվանդ Մանարյան, Ռոբերտ Էլիբեկյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Սասուն Պասկևիչյանը, Լևոն Մալխասյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Նորայր Մեհրաբյանը, Սոնա Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը, Նարեկ Հախնազարյանը, Նունե Եսայանը, Ժիրայր Դադասյանը, Ռոբերտ Մլքեյանը, Վահան Բադալյանը, Արև Պետրոսյանը, Նարեկ Դուրյանը, Սերգեյ Սմբատյանը, Ռոլանդ Շառոյանը, Ալլա Լևոնյանը, Նիկոլայ Ծատուրյան,ը, Գևորգ Հակոբյանը և Ռուբեն Հովսեփյանը:[/color]

Նմանատիպ նյութեր