Փրկարարները բացել են փակ դուռը
Հուլիսի 20-ին, ժամը 14.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: