211652_close_icon
views-count685 դիտում article-date 14:05 20-07-2016

Փրկարարները բացել են փակ դռները

Հուլիսի 20-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հուլիսի 20-ին, ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ստ. Զորյան փողոցի թիվ 79 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հուլիսի 20-ին, ժամը 09.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Փափազյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հուլիսի 20-ին, ժամը 08.41-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի թիվ 3ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը 2 օր է չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. հայտնաբերվել է 1941 թ. ծնված Ն. Թ.-ի դին:

Նմանատիպ նյութեր