211652_close_icon
views-count3518 դիտում article-date 23:48 19-07-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 19-ին

711 թ. – Գվադալետեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները հաղթանակ տարան վեստգոթերի նկատմամբ և դրանով սկսվեց Պիրենեյան թերակղզու գրավումը արաբական խալիֆայության կողմից: 1834 թ. – ծնվել է Էդգար Դեգան, ֆրանսիացի հռչակավոր գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ (մահ. 1917 թ.): 1893 թ. – ծնվել է Վլադիմիր Մայակովսկին, ռուս հայտնի գրող, բանաստեղծ, դրամատուրգ (մահ. 1930 թ.): 1934 թ. – մահացել է Սիպիլը` Զաբել Հովհաննեսի Խանջյան, հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ (ծն. 1863 թ.): 1949 թ. – Լաոսը անկախացավ Ֆրանսիայից: 1989 թ. – ԱՄՆ-ի Այովա նահանգի Սու Սիտի քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ինքնաթիռում գտնվող 296 հոգուց մահացան 111-ը: 1996 թ. – ԱՄՆ-ում Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում մեկնարկեցին 26-րդ ամառային օլիմպիական խաղերը: 2010 թ. – մահացել է Ռաֆայել Նահապետյանը, հայ գրող, արձակագիր (ծն. 1946 թ.): 2011 թ. – մահացել է Կարեն Խաչատրյանը, հայ նշանավոր կոմպոզիտոր (ծն. 1920 թ.):

Նմանատիպ նյութեր