211652_close_icon
views-count3920 դիտում article-date 21:49 19-07-2016

Բանտում Մայակովսկին սիրում էր սկանդալներ կազմակերպել․ Այսօր ռուս հայտնի գրողի ծննդյան օրն է

Վլադիմիր Մայակովսկին ծնվել է Վրաստանում՝ Բաղդադի գյուղում՝ Վլադիմիր Կոնստանտինովիչ Մայակովսկու (1857-1906) ընտանիքում, ով երրորդ կարգի անտառապետ էր։ Բանաստեղծի մայրը՝ Ալեքսանդրա Անդրեևնա Պավլենկոն (1867-1954), ծնունդով Կուբանի կազակներից էր։ Ապագա բանաստեղծն ուներ երկու քույր՝ Լյուդմիլա (1884-1972) և Օլգա (1890-1949) և եղբայր՝ Կոնստանտին անունով, ով մահացել է երեք տարեկան հասակում՝ տենդից։ 1902 թվականին Մայակովսկին սկսեց դպրոց հաճախել։ 1906 թվականի հուլիսին արյան վարակումից մահացավ հայրը։ Հոր մահվանից հետո Մայակովսկին, իր մոր և քույրերի հետ միասին տեղափոխվեց Մոսկվա, որտեղ ընդունվեց №5 դպրոցի (այժմ՝ Մոսկվայի № 91 դպրոց) IV դասարան, որտեղ սովորել է Բորիս Պաստեռնակի եղբոր՝ Շուրայի հետ նույն դասարանում։ 1908 թվականի մարտին հեռացվեց դպրոցից ուսման վարձը չվճարելու համար։ Առաջին բանաստեղծությունը Մայակովսկին հրապարակել է «Ուժեղ պոռթկում» անօրինական ամսագրում, որը տպագրվում էր երրորդ բարձրագույն դպրոցի կողմից։ Ըստ նրա «Ստացվեց, աներևակայելի հեղափոխական, սակայն տգեղ»։ Մոսկվայում Մայակովսկին ծանոթանում է հեղափոխական հայացքների տեր ուսանողների հետ, և հետաքրքրվում Մարքսիստական գրականությունով։ 1908 թվականին միանում է բոլշևիկյան կուսակցությանը։ Զբաղվում է հրապարակախոսությամբ առևտրա-արդյունաբերական թաղամասում։ 1908-1909 թվականներին նրան երեք անգամ ձերբակալում էն. առաջինի դեպքում, հանձնել են ծնողական հսկողությանը, պատճառաբանելով նրա անչափահաս լինելը, որը գործում է «առանց հասկանալու», երկրորդ և երրորդ գործերը կարճվել են ապացույցների բացակայության հիմքով։ Բանտում Մայակովսկին սիրում էր սկանդալներ կազմակերպել, այնպես որ հաճախ տեղափոխվում էր մասից մաս՝ Բասմաննայա, Մեշինսկայա, Մյասնիցկայա և վերջապես, Բուտիրսկայա բանտերում, որտեղ նա անցկացրել է 11 ամիս մենակյաց բանտարկություն։

Նմանատիպ նյութեր