211652_close_icon
views-count111361 դիտում article-date 18:06 19-07-2016

Լավագույն տղերքը հեռանում են․ Այսօր հոգեհանգիստն է Արցախյան և քառօրյա պատերազմում հերոսաբար մարտնչած, սակայն հայի ձեռքով սպանված ոստիկանության գնդապետի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 19-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ՝ գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգիստը։ Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց զինված խմբի կողմից իրականացված հարձակման արդյունքում։ Ա․ Վանոյանին ճանաչողները ասում էին․ «Արցախյան և քառօրյա պատերազմի ժամանակ իր մարտական ընկերների հետ ազերիների դեմ պայքարում նա եղել է անկոտրում և չի ընկճվել, ու զարմանում ենք, որ զոհվեց հայի ձեռքով, ինչի համար նաև դատապարում ենք ու վստահ ենք, որ մեղավորները արժանիօրեն կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեհանգստին ներկա էին ոստիկանության ղեկավար ողջ կազմը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ։ Հոգեհանգստին ժամանել էին նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախկին ոստինակապետ Ալիկ Սարգսյանը, ոստիկանության նախկին գեներալներ՝ Աշոտ Գիզիրյանը, Ալեքսանդր Աֆյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Աբովյանի քաղաքապետը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այցելում են նաև մեծ թվով քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցածը դատապարտում են և հույս հայտնում, որ այս դեպքերի հետ կապված այլ զոհեր չենք ունենա։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 295+
295+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր