211652_close_icon
views-count2922 դիտում article-date 14:19 19-07-2016

ՌԴ ԶՈւ պատվիրակությունը կժամանի Հայաստան

Հուլիսի 19-ից 22-ը Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը: Պատվիրակությունը Երևան է այցելում երկկողմ բանակցություններին մասնակցելու, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր