211652_close_icon
views-count3870 դիտում article-date 11:37 19-07-2016

Գերմանիայում 17-ամյա աֆղանցին գնացքներից մեկում կացնահարել է ուղևորներին. կա 20 վիրավոր

Գերմանիայի հարավում գնացքներից մեկում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները, 17-ամյա մի պատանի կացնով հարձակվել է ուղևորների վրա՝ վնասելով մի քանիսին: Գնացքավարներն անմիջապես դադարեցրել են երթևեկությունը: Հոսպիտալացված 20 վիրավորներից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Հարձակումից հետո նա փոևձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանները գնդակահարել են վերջինիս: Տեղի իշխանությունները հարձակումը համարում են ահաբեկչական, քանի որ, Բավարիայի ՆԳ նախարար Յոահիմ Հերրմաննի խոսքով՝ հարձակվողը վանկարկում էր «Ալլահ աքբար»: Գնացքն ուղևորվելիս է եղել Օկզենֆուրտից դեպի Վյուրցբերգ, երբ տեղի է ունեցել հարձակումը:

Նմանատիպ նյութեր